Միջանձնային հարաբերությունների փորձագետ Թրեյսի Կոկսը, ով հրատարակել է 14 գիրք, համոզված է, որ կանայք իզուր են ժամանակ կորցնում' փորձելով հասնել նրան, ինչ, իրենց կարծիքով, պետք է տղամարդուն:
Առաջին հերթին դա վերաբերում է սեքսուալությանը: Թրեյսին, հիմնվելով մի շարք հետազոտությունների վրա, պնդում է, որ զգացմունքային կապը տղամարդու համար ավելի կարևոր է, քան սեքսուալը:
«Կանանց ճնշող մեծամասնությունը սխալ կարծիք ունի այն մասին, թե ինչ է պետք տղամարդուն, -ասում է Թրեյսին: -Նրանք կարծում են, որ ուժեղ սեռը կնոջ մեջ գնահատում է երիտասարդությունը, արտաքին տեսքը, ինքնավստահությունը, խելքն ու կատարյալ մարմինը: Իսկ իրականում, եթե կազմենք տղամարդկանց' կնոջ մեջ գրավող հատկանիշների տասնյակը, այդ դեպքում այդ նշված հատկանիշները տվյալ խումբ չեն մտնի»:
Իսկ ո՞ր հատկանիշներն են այդ ցուցակում:
Թրեյսիի կարծիքով՝ «բարեսրտությունը» (ոչ թե սեքսուալությունը), բարությունը, լսելու ունակությունը, վստահություն ներշնչելը, տղամարդու կատակների վրա ծիծաղելու ունակությունը և այլն: Եթե տղամարդն իրեն կին է ընտրում երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու նպատակով, ապա նրա համար կարևոր է, որ ընտրյալը թույլ տա հոգ տանել իր մասին, լինի թույլ և տղամարդուց կախված, այլ ոչ թե ուժեղ և ինքնուրույն:
Մեծ կրծքերից ու երկար ոտքերից ավելի ուժեղ սեռը գնահատում է լավ բնավորությունը, խոհարարական հմտությունները և կնոջ մայրական ջերմությունը: «Բոլոր դիետաները, պիլինգները և նորաձևության վերջին ճիչը տղամարդուն կարող են անկողնում պահել միայն գիշերը,- համոզված է Թրեյսի Կոկսը: - Բայց մշտական սիրուհու կամ կնոջ կարգավիճակում տղամարդը ձեզ չի տեսնի»: Ձեր կողքին տղամարդը պետք է իրեն թագավոր զգա, այլ ոչ թե ստրուկ: