Բնականաբար ցավում եմ Բրազիլիայի համար, բայց սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ֆուտբոլը թիմային խաղ է: Պետք է ոչ թե ֆետիշացնել որևէ մի ֆուտբոլիստի, այլ ստեղծել կարգապահ ու ճիշտ ֆուտբոլ խաղացող թիմ:

 

Հավանաբար այս խնդիրը վաղը կունենան նաև Արգենտինացիները և աշխարհի այս տարվա չեմպիոն'Գերմանիան եզրափակիչում կհանդիպի Հոլանդիային:

 


Ջնջեք այլևս բոլոր վիճակագրությունները, մոռացեք լամբադա պարող լատինաամերիկացիներին; Եկել է գերմանական ֆուտբոլի գերիշխանության ժամանակը:

 

 

Գարիկ Պետրոսյան