Հոսանքի թանկացումը անխուսափելիորեն բերելու է շղթայական ռեակցիայի ու սկսելու են թանկանալ այլ ապրանքներ ու ծառայություններ: Կարծում եմ, որ առաջինը այս ցանկում կլինի հացի թաանկացումը, որն առանց այն էլ արդեն մանրից ոսկեջրած ասես լինի, իսկ հետո կհետևեն բոլոր այն ապրանք-ծառտայությունները, որոնց արտադրության ցիկլում ու հետևաբար նաև գնագոյացման մեջ դերակատարություն ունի էլեկտրականությունը. սիգարետ, սննդամթերք, այլ ապրաննքներ...
Ես չգիտեմ ինչ թվեր են մոգոնում պատկանն մարմինները, բայց հատկապես վերջին մեկ տարում գնաճը խայտառակ բարձր է եղել, իսկ եկամուտների աճը եղել է 0-ական, եթե չասեմ բացասական: Ես հասկանում եմ, որ բոլոր հնարավոր միջոցներով փորձում են շորթել մեր վերջին գրոշնները ու ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանից հնարավորինս շատ ու հնարավորինս ազատ դուրս գան սոված բերանները և ցանկալի է, որ գնան խոպան, բայց արդյո՞ք իշխանությունները չեն հասկանում, որ արդեն իրոք շաատ, անասելի շատ են դանակը մոտեցրել ոսկորին ու մենք մի հատ մեծ սոցիալական պայթյունի նախաշեմին ենք, իսկ իրենք փոխանակ մեղեն դա, ավելի են սրում դրա ռիսկը:
Անդրանիկ Իսահակյան