Շուտով Ստեփանակերտում հանրային հանգստի վայրերի թիվը կավելանա ևս մեկով: Երեկ, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, մասնակցել են բարեգործական միջոցներով կառուցվելիք զբոսայգու հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նոր այգու հիմնադրումը պահանջված է համարել' կարևորելով նրա գեղագիտական ու պրակտիկ նշանակությունը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում' նշելով, որ դա կարևոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից: Արարողությանը մասնակցում էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և հյուրեր:
Վրեժ Հովսեփյան