Յուրօրինակ ռեկորդ է սահմանել «Ստոկհոլմ» թիմի երիտասարդական կազմի դարպասապահ Ների Զլատանը, ով մի հանդիպման ժամանակ ընդհանրապես չի դիպել գնդակին, իսկ իր թիմը հաղթել է 18:0 հաշվով:


***
Վատիկանի ազգային առաջնությունում խաղում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բանկը», «Փոստը», «Ոստիկանությունը», «Գրադարանը», Թանգարանների հավաքականը և այլն:


***
Ֆուտբոլային կանոնների իռլանդացի փորձագետ Ջոն Պենալտին 1891թ. առաջարկեց տուգանային հրապարակում պաշտպանի կոպիտ կամ ձեռքով խաղի դեպքում նշանակել 11 մետրանոց տուգանային հարված, որը հետագայում փորձագետի պատվին կոչեցին «պենալտի» անունով:


***
Իսպանիայում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է: Ֆուտբոլի հանդեպ մոտեցումը իսպանացիների մոտ նման է կրոնին:


***
Ֆուտբոլային մրցաշարերի ժամանակ երկրպագուների կողմից հնչեցվող «Օլե-Օլե» գոռոցների համար ևս աշխարհը պարտական է Իսպանիային, որտեղ ցլամարտի կամ ֆլամենկոյի ժամանակ էլ առաջացել է այդ արտահայտությունը: Ենթադրվում է, որ «Օլե»-ն դա Ալահի վերափոխված տարբերակն է, որն էլ առաջացել է VIII դարում մահմեդականների կողմից Իսպանիան գրավելու ընթացքում:


***
Ամենաարագ ինքնագոլը գրանցվել է 60-ականներին՝ Իտալիայում: «Բրեշիայի» պաշտպան Մացցիան սեփական դարպասը գրավել է խաղի 38-րդ վայրկյանին:


***
Ֆուտբոլային հանդիպման առաջին ռադիոհեռարձակումը տեղի է ունեցել 1927թ. հունվարի 22-ին, որի ժամանակ լուսաբանվել է «Հայբերի» մարզադաշտում կայացած «Արսենալ»-«Շեֆիլդ Յունայթեդ» հանդիպումը:


***
«Արսենալը» առաջին թիմն է, որ հայտնվել է հեռուստաէկրաններին. 1937թ. սեպտեմբերի 16-ին ընկերական խաղում մրցում էին «Արսենալի» հիմնական եւ փոխարինող կազմերը:


***
2005թ. անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ մարզադաշտում արձանագրված աղմուկի ուժգնությունը ռեկորդային էր: «Լիվերպուլի» խաղացող Ռիսեի' «Չելսիի» դարպասը խփած գոլից հետո երկրպագուների աղմուկը հասավ 130,7 դեցիբելի, որն արձանագրվեց «Գինեսի գրքում»: