Ղարաբաղի շուրջն ընթացող առևտուրը հետաքրքիր բնույթ է սկսում կրել: Ռուսաստանն ըստ երևույթին ադրբեջանցիներին առաջարկում է մի քանի շրջան' Ղարաբաղ զորք մտցնելու և Եվրասիական Միությանը անդամագրվելու դիմաց: Որպեսզի ադրբեջանցիները առաջարկին ավելի լուրջ մոտենան, Սերժը ռուսների հանձնարարականով Գեղամյանին ուղարկել էր Բաքու, որտեղ նա ըստ էության ասել է /ուշադիր կարդացեք տեքստը/ , որ Հայաստանը կհամաձայնի Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում' /ինչ-որ կարգավիճակում/, եթե Ադրբեջանը համաձայնվի Եվրասիական Միություն մտնել:

 


Հետաքրքիր էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը այն մասին, որ հայերը պետք է վերադարձնեն 7 գրավված շրջանները / բացի Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքից/:

 


Ի՞նչ է դա նշանակում: ԱՄՆ դեսպանի այդ հայտարարության հասցեատերն Ադրբեջանն էր, այլ ոչ թե Հայաստանը և իմաստը երևի թե այն է, որ նա Ադրբեջանցիներին ասում է, որ եթե ռուսները ձեզ առաջարկում են երեք շրջան' Եվրազես մտնելու և Ղարաբաղ զորք մտցնելու դիմաց, մենք ավելի շատ բան ենք առաջարկում' ամբողջ 7 շրջան' Եվրազես չմտնելու և արդեն իրենց զորքը Ղարաբաղ մտցնելու դիմաց:
Ակնհայտ է, որ ամերիկյան առաջարկի իմաստը ռուսական առաջարկը չեզոքացնելն է:

 


Ես ինքս ոչ ռուսներին եմ մեղադրում, ոչ ամերիկացիներին, նրանք շարժվում են իրենց պետական շահերով և լավ են անում: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի որոք Հայաստանն այնքան փալաս տարածքի է վերածվել, որ նույնիստ ձևական առումով ոչ ոք Հայաստանի հետ հաշվի չի նստում և ամբողջ խաղը գնում է Ադրբեջանին ավելի լավ առաձարկ անելու շուրջ, իսկ ՍԵրժ Սարգսյանը ոչ միայն չի դիմադրում, այլ անգամ խաղում է հենց Հայաստանի շահերի դեմ' ակտիվ դերակատարություն իր վրա վերցնելով: Սա արդեն համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է:

 

Ստեփան Դանիելյան