Կարծիք ' թե ինչու եմ ցանկանում,որպեսզի Հոլանդիայի ֆուտբոլի հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն ...


Առանց երկար-բարակ նախաբան գրելու , ներկայացնեմ ուղղակի որոշ վիճակագրական փաստեր ...


- Հոլանդիան աշխարհի ֆուտբոլային "քարտեզի" վրա նշմարվեց անցյալ դարի 70-ականների սկզբին իր "Total" կոչվող ֆուտբոլով ...


- Հոլանդիայում պաշտոնապես (ըստ ՖԻՖԱ-ի) գրանցված են մեկ միլիոն գործող ֆուտբոլիստներ (բոլոր մակարդակներում).


-Հոլանդիայի բոլոր բնակավայրերում ' գյուղ թե քաղաք , գործում են ֆուտբոլի մազադպրոցներ և մի քանի մարզադաշտեր 'հիանալի վիճակում,որին կնախանձեին ֆուտբոլային շատ գերտերություններ .


-Հոլանդիան աշխարհին տվել է այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիսների , ինչպիսիք են' Կրայուֆ , վան Հանեգեմ , Նեսկենս , վան դեր Կերկհոֆ եղբայրներ , միլանյան հայտնի "տրիոն" ' Գուլիտ- վան Բաստեն- Ռայկարդ , Կուման եղբայրներ, Բերգկամպ , Կլայվերտ, դը Բուր եղբայրներ, վան դեր Սար,վան Նիստելրոյ ,վան Պերսի, Սնայդեր , Ռոբեն ...ու այս ցանկը կարելի է շարունակել ...


-Հոլանդիան աշխարհին տվել է նաև top-մարզիչներ ' Ռինուս Միխելս ,Գուս Հիդդինգ, Դիկ Ադվոկատ , Լյուի վան Գաալ ...


Եվ վերջապես Հոլանդիայի հավաքականը երեք անգամ ' 1974 , 1978 և 2010 թվականների աշխարհի առաջնությունների եզրափակիչի մասնակիցն է եղել ... (1988-ին Եվրոպայի չեմպիոն ) ...


Հիմա ասեք , այսքանից հետո այս երկրի հավաքականը արժանի է ,գոնե մեկ անգամ աշխարհի չեմպիոն դառնալու թե ոչ ...

 

 

Սերժ Կանայան