Ընթացիկ ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում մինչ այս տեղի ունեցած բոլոր հանդիպումները, դրանց ընթացքը և արդյունքները թույլ են տալիս վստահաբար պնդելու, որ ականատես ենք լինում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության լավագույն եզրափակիչ փուլին, հավաստել, որ ֆուտբոլը զարգանում է, զարգանում է հավասարապես բոլոր աշխարհամասերում՝ Ավստրալիայից մինչև Ամերիկա:


1/8 եզրափակիչի բոլոր խաղերը, դրանցում արձանագրված հավասար պայքարը՝ մրցակիցների միջև, մեծամասամբ նաև պայքարի շարունակությունը լրացուցիչ ժամանակահատվածում ևս մեկ անգամ փաստում են, որ մրցաշարում թույլ մասնակից չկա, բոլորն էլ լավագույներն են, բոլորն էլ արժանի են հաղթանակի:


Բոլոր այն պնդումները, թե «Play off»-ում հանդիպումները դիտարժան չէին, աչքի չընկան գոլառատությամբ, կարծում եմ, տեսարժան ֆուտբոլի ակնկալիք ունեցող դասական ֆուտբոլասերի բնական վերաբերմունք է. այո՛, չտեսանք գոլառատ ֆուտբոլ, բայց տեսանք նպատակասլաց, անձնուրաց և արժանավայել պայքար, դիմադրություն, հաղթանակներ. ի վերջո, անգամ ամենաուժեղ թիմը գրոհում և հաջողում է այնքան, որքան թույլ է տալիս մրցակիցը: Եվ, իհարկե, չմոռանանք, որ մրցաշարի այս փուլում բացառապես առաջնային է հանդիպման վերջնարդյունքն՝ անկախ խաղի ընթացքից.սրանով հանդերձ, այնուամենայնիվ, 1/8-ի հանդիպումներում արդյունքների մասով որևէ անակնկալ չգրանցվեց, մինչդեռ մեծագույն բավականություն պատճառեց հենց ՊԱՅՔԱՐԸ:


Իսկ 1/4 եզրափակչի Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը, հիրավի, արժանի է իսկական եզրափակիչի: Իմ կարծիքով՝ այս դիմակայության հաղթողը չեմպիոնի կոչման համար պայքարում կմրցի Նիդերլանդների ազգային ընտրանու հետ:
Բոլորիս մաղթում եմ բարի ֆուտբոլային ժամանց:

 

 

Արմեն Պետրոսյան