Երբ սպորտսմենները, մտավորականները կամ հասարակ քաղաքացիները փող են խնդրում Գագիկ Ծառուկյանից՝ հասկանում եմ, բայց, երբ նրանից փող է խնդրում ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, շատ տարօրինակ է: Գագիկ Ծառուկյանից փող ստանալուց հետո, ի՞նչ իրավունքով է Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատելու օլիգարխներին, էլ չեմ ասում՝ Ծառուկյանի խնամի, վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

 

Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը բարերար լինելուց բացի, իր վրա է վերցնում «հայկական Սորոսի» պիտակը և այսուհետ Րաֆֆի Հովհաննիսյանին կարելի է համարել ոչ թե արևմտամետ, այլ Ծառուկյանամետ քաղաքական գործիչ: Ի դեպ, «հայկական Սորոսի»-ից փող ստանալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցուհի Զարուհի Փոստանջյանը, այլևս որևէ բրոյական իրավունք չունի խոսելու օլիգարխիայի, օլիգարների, իսկ մնացած հարցերի մասին խոսելու բարոյական իրավունքը թողնենք Զարուհուն:

 

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը փող է խնդրել Ծառուկյանից, չեմ բացառում, որ մի գեղեցիկ օր էլ նա փող կխնդրի, մեր մյուս մեծահարուստ օլիգարխներից: Այս ամենի մեջ կա մի դրական բան. արևմտյան գրանտների փոխարեն, մեր քաղաքական գործիչները փող են ստանում հայ գրանտատուներից, հետևաբար՝ մի փոքր ավելի Հայաստանակենտրոն կգործեն:

 

 

Մենուա Հարությունյան