Գիտնականները պարզել են, որ ականջակալով բարձր երաժշտություն լսելը կարող է հագեցնել խլացման: Ուսումնասիրությունը կատարվել է բրիտանացիների շրջանում: Համաձայն մարդկանց մեծ մասը ականջակալով երաժշտություն կամ ռադիո է լսում միջինից բարձր մակարդակի վրա: Պատճառը, ըստ հարցումների այն է, որ մարդիկ երաժշտություն կամ ռադիո են լսում ականջակալներով հիմնականում հասարակական վայրերում, որտեղ աղմուկ է, հետևաբար նորմալ լսելու համար բարձրացնում են փլեյերների, այփոդների ձայնը:
Այսպիսով, հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր 10 մարդուց գոնե մեկը անընդհատ ականջներում տարբեր ձայներ է լսում: Յուրաքանչյուր 5-րդը' ցավեր ունի ականջներից մեկում: Յուրաքանչյուր 3-րդը' ականջակալները հանելուց հետո մի որոշ ժամանակ հստակ չի ընկալում շրջապատի ձայները: Գիտնականները պնդում են, որ երկար ժամանակ ականջակալով երաժշտություն լսելը տարիների ընթացքում հանգեցնում է խլացման: