Հոգեբանները պարզել են, թե որ էմոցիան ինչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Խմբի ղեկավարը 5 տարիների ընթացքում հետևել է 2000 կամավորների էմոցիաները և պարզել, թե որ բացասական էմոցիան ինչ հիվանդություն է առաջացնում կամ ինչպես է ազդում կոնկրետ օրգանների վրա:
Ուսումնասիրության ընթացքում հոգեբանը պարզել է ամենավատ ազդեցությունը թողնող էմոցիաների ցանկը: Համաձայն ուսումնասիրության, այն մարդկանց մոտ, որոնք նախանձ ունեն ուրիշների հաջողության նկատմամբ 2.5 անգամ ավելի մեծ է ինֆարկտի հավանականությունը: Նախանձը առաջացնում է հորմոնալ խնդիրներ: Ընդ որում, առաջին հերթին, նախանձը ազդում է տեստոստերոնի քանակի ու որակի վրա, ինչը հանգեցնում է իմպոտենցիայի:
Մեղավորության զգացումը ազդում է օրգանիզմի դիմադրողականության վրա, ավելացնում է ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկերն ու դառնում է օնկոլոգիական հիվանդությունների պատճառ:
Նրանք, ովքեր խղճում են իրենք իրենց, խնդիրներ են ունենում արյան մեջ շաքարի նվազման հետ: Ժլատների մոտ առաջանում են աղեստամոքսային տրակտի ու մարսողության հետ կապված հիվանդություններ: