3D տպիչ սարքի միջոցով կենդանի մարդու սիրտ ստեղծելու նախագիծը մեկնարկել է: Այս մասին հայտնում են բժշկական ոլորտի մի խումբ փորձագետներ:

 

 

Փոխպատվաստման համար նախատեսված սիրտը կլինի կիսով չափ' իրական, կիսով չափ' արհեստական:

 

 

Մասնագետներին հաջողվել է 3D տպիչի օգնությամբ սրտի փականներ և փոքր երակների առանձին հատվածներ ստեղծել: 3D սիրտը բաղկացած կլինի հիվանդի բջիջներից, որոնք կարող են նվազագույնի հասցնել հյուսվածքների մերժման խնդիրը:

 

 

3D տպիչ սարքի միջոցով վաղուց տարբեր օրգաններ են ստեղծում՝ սկսած կոնքոսկրերից մինչև ականջներ: Բարդ ու կարևոր օրգանի համար, ինչպիսին սիրտն է, առաջին անգամ է նախագիծ ներկայացվել: