Խարուկի Մուրակամի ժամանակակից հակաուտոպիստ ճապոնացի գրող է: Ծնվել է դասական փիլիսոփայություն դասավանդող դասախոսների ընտանիքում, պապը բուդդիստ հոգևորական է: Նրա ստեղծագործություններում ներկայացված է կյանքն Ճապոնիան, այնտեղի մարդիկ, կյանքն ու մտածողությունը:
Բոլորի երջանկությունը նույնն է, բայց ամեն մարդ դժբախտ է յուրովի:
Երբ երկար ես նայում ծովին, սկսում ես կարոտել մարդկանց, իսկ մարդկանց երկար նայելուց կարոտում ես ծովը:
Մահը ոչ թե կյանքի հակադրումն է, այլ դրա մի մասը:
Տառապելը յուրաքանչյուր մարդու ընտրությունն է:
Ինչին ասես, որ չի համաձայնվի մարդ ևս մի հետաքրքիր հիշողություն ունենալու համար:
Շա՞տ են, արդյոք, քո կյանքում մարդիկ, որոնք քեզ հետ խոսում են քո մասին:
Նախկինում կարծում էի, որ մարդիկ մեծանում են տարեց տարի, աստիճանաբար: Պարզվեց՝ ոչ:
Մարդը մեծանում է միանգամից:
Նյութական ամեն ինչ ունի իր ավարտը: Իսկ որոշ մտքեր ու զգացմունքներ մնում են մեզ հետ հավերժ:
Հերմինե Դանիելյան