Երկուշաբթի օրով գալիս ես գործի ու կարդում ես, որ հերթական անգամ Զվարթնոց օդանավակայանի տաքսիստները հերթական հարամությունն են արել: Ոմն խրոխտ դեբիլ, Հայաստան ժամանած ֆրանսիացի լրագրողից Երևան հասցնելու համար 40,000 դրամ փող ա ուզել:


Թվում է թե ինչ որ ոչ էական խնդիր է ու թերևս մասնավոր դեպք, բայց մեր տաքսիստները գնալով ավելի լուրջ խնդիր են դառնում զբոսաշրջության համար: Ընդհանրապես, տաքսիների շուկան այնքան տռզած է ու այնքան չկարգավորված, որ արդեն ափսուրդ է, իսկ էդ ափսուրդայնության կուլմինացիան հենց օդանավակայանի տաքսիստներն են:
Ախր դրանք էն աստիճանի են հղփացել, որ արդեն առանձնապես չեն էլ մտահոգվում, թե «կլիենտը» տեղացի՞ է, թե՞ եկվոր: Դուրս ես գալիս ժամանման գոտուց, մեկ էլ սառանչայի նման հարձակվում են վրեդ ու միանգամից փորձում են ճամպրուկներդ վերցնեն ու դնեն իրենց մեքենան: Ասում ես, որ գին ասեն, բա թե նստի էլի, կհասնենք, նորմալ գին կուզեմ ու վայն էկել ու տարել ա, անգամ տեղացուն, եթե միամտացավ ու նստելուց առաջ հստակ գին չպայմանավորվեց՝ 5000 դրամից պակաս չեն վերցնելու: Այնինչ, ես անձամբ մի քանի տաքսի ծառայություն գիտեմ, որտեղ գործում է ֆիքսված տարիֆ՝ օդանավակայան ու օդանավակայանից՝ Երևանի ցանկացած կետ հասցնելու համար, որը կազմում է ընդամենը 2000 դրամ:


Ու բոցը էն ա, որ էս օդանավակայանի խալտուրշիկների մեջ առանձնակի նագլիները կան, որ եթե հետները ասենք գին էլ ես պայմանավորվում, գալիս հասնում ես տեղ, մեկ ա ավելի շատ են պահանջում: Օրինակ՝ վերջին անգամ, երբ Հայաստան էի վերադառնում Կիևից, որպեսզի չսպասեմ մի կես ժամ, մինչև տաքսի ծառայության մեքենան ժամանի, պայմանավորվեց էդ ղասաբներից մեկի հետ, որ 3000-ով հասցնիօ տուն: Հասցրեց, մոտս 5000-ոց ա, հանել տալիս եմ, բռնել 500 դրամ ա զդաչի ա տալիս, ասում եմ «վա՞տ ես, վագր», հանում 1000-ով ա տալիս, ասում եմ «3000 ենք պայմանավորվել», թե բա «Տղա ջան, դե պռոբկեքի մեջ ընկանք (չի եղել տենց բան), ժամանակ ա, պատվեր եմ կորցնում»: Մի խոսքով, մինչև էդ պահին չասացի, որ եթե շարունակի, էդ մնացած 1000 դրամին համարժեք կտփեմ, նոր կճամփեմ, գլուխս էր հարթուկում:


Արդյունքում, 2000 դրամս ստացա, բայց 20000-ի նեռվ քայքայեցի դրա վրա:


Մինչդեռ խնդիրը հանգիստ կարելի է լուծել: Ուղղակի ռադ ա պետք անել բոլոր էդ արկածախնդիր ժուլիկներին ու թքած ունեմ, թե իրանց կենսամակարդակի վրա դա ոնց կազդի, որովհետև իրանք թքած ունեն բոլորի կենսամակարդակի էլ, երկրի իմիջի էլ, իրենց խոսքի վրա էլ: Պետք ա օդանավակայանը ունենա իր տաքսի ծառայությունը՝ ադեկվատ ու ֆիքսված գներով, կամ էլ, հստակ ըտարիֆներ սահմանի այն տաքսիստների ու տաքսի ծառայությունների վրա, ովքեր ուզում են օդանավակայանից ուղևորներ փոխադրել:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան