Ուրուգվայի հավաքականը լքել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, բայց Լուիս Սուարեսի թեման շարունակում է մնալ քննարկումերի առանցքում: Ընդ որում, հնչում են նաև աբսուրդի հասնող քաղաքական գնահատականներ:
Բրազիլիայի հեռուստատեսության եթերում է հայտնվել լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան՝ ՙՙԼուիս, մենք քեզ հետ ենք՚՚ շապիկով:
Մարադոնան, իրեն բնորոշ սարկազմիկ տոնով, առաջարկել է Սուարեսին տեղափոխել Գուանտանամոյի բանտ: Հիշեցնեմ՝ այս բանտում պահվում են ռազմական հացագործները:
Խնդիրն ավելի է քաղաքականացրել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան՝ Մոնտեվիդեոյի օդանավակայանում հերոսի պես դիմավորելով Սուարեսին:
Մուխիկան ՖԻՖԱ-ն անվանել է ՙՙբանդա՚՚ ու ասել, որ այդ ՙՙբանդայի՚՚ որոշումը ՙՙհարձակում էր աղքատների դեմ՚՚:
Ի դեպ, ՙՙաղքատ՚՚ Սուարեսը ՙՙԼիվերպուլ՚՚ ակումբում՝ շաբաթվա կտրվածքով, վաստակում է 200 հազար ֆունտ՝ չհաշված գովազդային եկամուտները:
Սուրեն Սուրենյանց