Աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆերում Բրազիլիայի հավաքականը երեք հանգամ հաղթել է Չիլիի ընտրանուն:

 


Երբ առաջին խաղակեսի 18-րդ րոպեին բրազիլացի Դավիդ Լուիսը բացեց հաշիվը, թվում էր՝ օրինաչափությունը հանգիստ կրկնվելու է:

 


Բայց չիլիցիները համառում էին, գրոհում, նույնիսկ կարելի է ասել, որ շատ դրվագներում չէին զիջում տանտերերին: Ի վերջո, 32-րդ րոպեին Էդուարդո Վարգասը հավասարեցրեց հաշիվը, ու թիմերը ընդիմիջման գնացին 1:1 հաշվով:

 


Բրազիլացիներն ապացուցել են, որ հաջող են խաղում նաև երկրորդ խաղակեսում. նրանք խմբային խաղերի 7 գնդակներից 4-ը խփել են երկրորդ խաղակեսում:

 


Չիլիցիներն, ընդհակառակը, երկրորդ կեսում անարդյունավետ խաղ են ցուցադրել, ընդ որում ՝ անհաջող պաշտպանվելով:
Ինչևէ, երկրորդ խաղակեսում ականատեսը կլինենք լարված խաղի:

 

Սուրեն Սուրենյանց