Գարիկի մոտ փոքրիկ Ռազմիկը իրավունք չուներ իրեն այդպես պահել: Էսօր «Իքս ֆակտր» մրցույթում մրցության էին եկել «Ռազմիկը և ընկերները խումբը» (էս գլխից ասեմ, որ իրենց պետք է թույլ չտրվեր մասնակցել, քանի որ իրենք արդեն փորձառու ու «ուսում ստացած» են, որը հանգեցնում է ոչ արդար մրցակցության) ու այդ խմբի Ռազմիկը՝ ես կասեի ֆիքստուլ երեխեն, իմ «աչքից ընկավ». իր մեծամտության համար.

 

Ես ամեն ինչ հասկանում եմ՝ և՛ ոճը, և՛ սովորությունը, բայց ինքը շատ չափից դուրս շատ փոքր է, որ Գարիկի նման մասնագետի մոտ երեխայական շարժումներ կատարեր, հաշվի առնելով, որ իր Գիտառային «գործը» ընդամենը ստանդարտ գիթառ նվագել էր: Եթե նա լիներ 4 տարեկան ու տենց նվագեր կարող էր ֆիքստուլանալ ու մի փոքր շարժում աներ, բայց էս դեպքում շատ գեշ էր:

 


Մի խոսքով Ռազմիկի ընկերները ու մեծերը, թող մեկ-մեկ էտ երեխուն սովորեցնեն՝ որնա համեստությունը ու ոնց պիտի պահի իրեն մեծերի շրջապատում՝ հատկապես մասնագետների մոտ:
Մնացածը լավ էր՝ երեխեքը լավ երգ ներկայացրին:

 

Անկախ Հայաստան