Հետաքրքիր մտքեր է արտահայտում Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմից դուրս գալու իր մտադրությունը. «քանի որ ընտրական շրջան չի, չեմ կարծում , որ իմ բացակայությունը կուսակցությունում այդքան արժեքավոր է»: Ինչպես ասում են, համեստությունը զարդարում է մարդուն: Եվ, իսկապես, եթե ընտրվելու առիթ չկա, ինչ կարիք կա ծանրաբեռնվել կուսակցական գործերով: Մանավանդ որ ընտրությունների ժամանակ էլ Ստյոպա Սաֆարյանը առանձնապես չի փայլել, հերոսաբար պարտվելով ներկա քաղաքապետի աներձագին: Ինչևէ, Ստյոպա Սաֆարյանը ունի բազմազբաղ օրակարգ, և այսուհետ զբաղվելու է հետազոտական գործունեությամբ և իր նոր կազմավորվող վերլուծական կենտրոնի գործերով:


Այնպես որ, սպասենք կուսակցական աշխատանքից հոգնած այս գործչի վերլուծական նոր ժայթքումներին:

 

 

Անահիտ Գրիգորյան