Հայաստանում առկա ամենակնճռոտ խնդիրներից են հանքաարդյունաբերությունը և այդ ոլորտում տեղի ունեցող ապօրինությունները: Ստրկամիտ իշխանությունների թողտվությամբ Լոռու մարզը կանգնած է էկոլոգիական աղետի առջև: Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչները ժամանակին խաբվեցին և զրկվեցին իրենց հողերից, իսկ այժմ կանգնած են իրենց հայրենի բնակավայրը լքելու ծանրագույն խնդրի առջև:
Ոչ մասնագիտական ուսումնասիրության դեպքում անգամ ակնհայտ է, որ աշխարհի մեծագույն պոչամբարներից մեկի կողքին չի կարող բնակավայր լինել և գյուղերը այսպես թե այնպես ժամանակին պետք է էվակուացվեն, իսկ բնակիչները գրեթե բոլորի համար էլ պարզ է, որ այլընտրանք չունենալով պետք է մեկընդմիշտ անիծելով սեփական երկիրը հեռանան Ռուսաստան կամ էլ Եվրոպա:
Իսկ ամենացավալին այն է, որ դրանից ստացված աստղաբաշխական եկամուտները ոչ մի առնչություն չունեն Հայաստանի հետ, այլ ընդհակառակը մի քանի տականք, գյուղացիների արտագաղթի հաշվին միլիարդատեր կդառնան, իսկ եկամուտների մյուս մասը կգնա արտերկիր:
Կարպիս Փաշոյան