Հայաստանի վիճակի մեղավորները երկիրը թալանողները,կամ օլիգարխները չեն,այլ՝բոլորս,կամ մեր բնակչության մեծամասնությունը:

Խնդիրը մեր մեջ է,խնդիրը բոլորիս մեջ է: Կուզեք համաձայնեք հետս կուզեք՝ոչ,բայց բանն այն է,որ մեզանից շատ-շատերը ոչ թե դեմ են թալանելուն, թալանի երևույթին, կամ օլիգարխ երևույթին, որը ենթադրում է սոցիալական մակարդակի կտրուկ տարբերություն, այլ դեմ են անձերին,դեմ են թալանողներին,դեմ են օլիգարխներին,այսինքն ինչու պետք է նա լինի թալանող պաշտոնյա,կամ ինչու պետք է նա լինի օլիգարխ.ես վատ կթալանեմ,կամ ես վատ օլիգարխ կլինեմ,թող մի քիչ էլ մենք նստենք էդ պաշտոնին, որ մի քիչ էլ մենք ուտենք:

Երբ,որ բոլորիս գիտակցությունը կփոխվի, ոչ բարեխիղճ պաշտոնյան էլ կդադարի թալանել, օլիգարխն էլ մեծ սիրով իր կարողությունը կդնի պետականաշինության համար:

 

 

Տիգրան Մկրտչյան