Ինչ-որ կարևորագույն քաղաքական հարցեր մնում են հետին պլան, շատ բան մոռանալով չենք էլ ուզում վերհիշել նախորդը... ու կգա օրը... հետո գլխներիս կտանք... ու կրկին կընկնենք մանր-մունր հարցեր լուծելու ետևից, մինչդեռ կարևորագույն քաղաքական խնդիրները կմնան բախտի քմահաճույքին...
Այս տեմպերով մինչև ու՞ր !!!!
Փոքրիկ հիշեցում !!!
Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե, իհարկե, համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին: Իսկ պայմանը հետևյալն է՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Մինչդեռ հայկական կողմը որևէ ձևով չառարկեց և որևէ մեկնաբանություն չարեց...
Ղազախստանի նախագահը այդ մասին հայտարարեց Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: Նիստին Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները և Հայաստանի նախագահը պայմանավորվեցին, որ առաջիկա ամսին կհամաձայնեցնեն, ինչպես Հայաստանի նախագահ Սերժիկ Սարգսյանն է ասել՝ մնացած երկու-երեք հարցերը, և Հայաստանը կարող է մինչև հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը: Իսկ ես, այլևս չեմ զարմանում, ավելին՝ խեղճ ու գլուխ կախ ավանակին, լծելուց հետո մի հատ էլ ոտքով խփում են, որ արագ գնա... հիմա, ի՞նչ, մնում է ոտքով խփեն, որ ուշքի գանք, թե արդեն ուշ է, շա՜տ ուշ...
Արթուր Հայրապետյան