Դ խմբում կկայանա խմբային փուլի կենտրոնական հանդիպումներից մեկը' Իտալիա-Ուրուգվայ, սպասվում է սուպերճակատամարտ, Սուարեսը միայնակ լուծեց Անգլիայի հարցերը, կկարողանա նա աչքի ընկնել աձուրիների դեմ մրցավեճում? Կարծում եմ Իտալիան թեկուզ դժվարությամբ այդուհանդերձ դուրս կգա փլեյ օֆֆ փուլ:


Կոստա Ռիկա-Անգլիա


Անգլիացիների մարզիչ Հոջսոնը ափսոսում է, որ ջուրն է լցվել իրենց ողջ նախապատրաստությունը: Իհարկե' ընտիր ափսոսանք :ՃՃ Կոստա Ռիկան ավելի քան վստահ դուրս կգա խաղադաշտ, բայց կարծում եմ նրանք այսօր կխնայեն ուժերը 1/8 եզրափակիչի համար:


Երրորդ խմբում Կոլումբիան կմրցի Ճապոնիայի դեմ, Հունաստանը' Կոտ դ իվուարի, ելնելով այս խմբի թիմերի խաղից, կարելի է ասել, որ Ճապոնիան ու Հունաստանը չեն կարող անակնկալ մատուցել, հետևաբար կոլումբացիների հետ անցումային փուլում կխաղան աֆրիկացիները !!!!!

 

 

Մաթոս Աբգարյան