Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեության քննարկման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային հանդիպում ենք ունեցել մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ։
Այսօր Երևանի բուժհաստատությունների առաջնային խնդիրը բնակիչներին պատշաճ և բարեհամբույր սպասարկելն է, բուժծառայությունների բարեխիղճ մատուցելը։
Պետք է հաշվի առնել, որ պոլիկլինիկաները բնակիչների համար առողջապահության ոլորտի հետ շփման առաջին օղակն են և այնտեղ այցելող մեր քաղաքացիների զգալի մասը սոցիալապես անապահով են, ուստի մեզ համար առաջնահերթն ու կարևորը նրանց լրացուցիչ հոգսերից ազատելն է, այլ ոչ թե նոր հոգսերի ստեղծելը։
Կարծում եմ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և համատեղ աշխատանքով մայրաքաղաքի առողջապահական ոլորտում կգրանցենք էլ ավելի զգալի արդյունքներ։
Տարոն Մարգարյան