Գրեթե բոլոր տղամարդիկ համոզված են, որ գիտեն կնոջը գրավելու բոլոր հնարքները: Սակայն քչերին են հայտնի այն արտահայտություններն ու մտքերը, որոնք երբեք չպետք է ասվեն կնոջ հետ զրույցի ընթացքում:
1. Երբեք վատ չարտահայտվես աղջկա տղա ընկերների մասին: Նման վարքագիծը, առավել ևս, երբ դուք անգամ չեք էլ ճանաչում տվյալ մարդուն, աղջկա մոտ առաջացնում է այն տպավորությունը, որ դուք վախենում եք մրցակցությունից կամ պատրաստ չեք պայքարել ձեր հարաբերությունների համար:
2. «Կզանգեմ շաբաթ օրը». Երբեք չասեք նման բան, սա կստիպի մտածել, որ դուք կանխատեսելի եք: Հարաբերությունների մեջ անկանխատեսելիությունը կարևոր է դրանց ընթացքի ու զարգացման համար:
3. «Քանի՞ ընկեր ես ունեցել». Մի՞թե իրականում դուք ցանկանում եք իմանալ դա: Եթե այս հարցը հնչեցրեցիք մի քանի հանդիպումից հետո, դուք նրան կթվաք անինքնավստահ մարդ ու թերահավատ' ինքներդ ձեր նկատմամբ:
4. «Զանգահարել եմ, ինչո՞ւ հետ չես զանգել». Այս արտահայտությունը վկայում է, որ դուք խանդում եք: Սա նույնպես կարող է դիտարկվել որպես անինքնավստահության նշան:
5. «Ես քեզ դո՞ւր եմ գալիս». Երբեք չասեք այս բառերը: Սա կհաստատի այն, որ դուք ունես հսկայական բարդույթներ: Եթե աղջիկը չհավաներ, նա երբևէ չէր հանդիպի ձեզ հետ:
6. «Ի՞նչ անենք այսօր». Նկատի ունեցեք, որ կանայք նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր կարողանում են ինքնուրույն ծրագրեր մշակել ու իրականացնել դրանք: