Հասմիկ Պողոսյանը հաշվի է առել, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ վերահսկում չի իրականցվել և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Տեսնո՞ւմ եք մարդը ինչ կոնկրետ քայլերի է դմում: Մարդա գործից հանում, նկատողություններ է բաժանում:
Այ տիկին Պողոսյան ջան, այ մեր մշակույթի նախարար ջան մարդուն գործից հանում ես, որ ի՞նչ անես: Էս ամենի մասին սկզբից էր պետք մտածել, եթե տեղյակ չէիք ,որ այնտեղ փարթի է տեղի ունենալու, կամ ինչ մասա է հավաքվելու, ուրեմն առաջին հերթին դուք պետք է ձեր հեռացման դիմումը ստորագրեք, իսկ եթե տեղյակ էիք ու արտոնել եք այդ ամենը՝ մի հատ խիստ նկատողություն էլ Ձեզ բաշխեք, որ ամեն ինչ արդար լինի, հա գործից հեռացված մարդուն էլ պետք է վերականգնել դա էլ արդարության պայմաններից մեկն է:
Էդգար Խաչատրյան