Ասում ա ամենայն ԵՊՀ-ի գերագույն գլխավոր զորավարին իր իսկ ջավախցիներից և մասնավորապես՝ ախլքալաքցիներից բաղկացած զորքը չախել ա ու նենց են արել, որ մի բան էլ ռեկտորի օգնականի պաշտոնից զրկեն:

 

Նույն խոսակցությունների համաձայն, պատճառը եղել ա այն, որ Զորավար Գևորգը վիզ էր առել լուծել պետական քննությունների հարցը, բայց չի կարողացել, ինչի հետևանքով էլ դեռ երեկ նրա հավատարիկ «գվարդիան» հանդիսացող ախլքալաքցիները բռնել են ու մի լավ տփել են, իսկ հետո էլ ռեկտորին են փաստի առաջ կանգնեցրել, որ կամ սրան ազատում ես, կամ էլ մենք կսկսենք բարձրաձայնել քո ԲՈւՀ-ի բոլոր մութ կողմերի մասին:

 

Մի տեսակ հեչ մեղքս չի գալի ախր, որովհետև հենց իրա գործուն մասնակցությամբ ԵՊՀ-ն վերջնականապես պղծվեց ու հանրապետականացվեց: Հենց իրա անմիջական, կամ էլ միջնորդավորված դերակատարությամբ ԵՊՀ-ում ու ԵՊՀ-ի ուսանողների միջոցով տարբեր կիսաօրինական ու լրիվ ապօրինի քայլեր էին իրականացնում ու մեծ հաշվով, հենց մեծն Զորավար Գևորգն էր նույն ախլքալաքցիներին քսի տալիս մարդկանց վրա:

 

Բայց դե էս շատ լավ օրինակ ա. թող բոլոր հանրապետական մանկլավիկները տեսնեն, որ էդ սաղ փառքն ու հնարավորությունները ժամանակավոր են ու ցանկացած պահի իրենց կարող են հողի հավասարեցնել, իսկ դեռ երեկ իրենց ծառայություններից օգտվող ու իրենց գուրգուրող վերադասները մատը՝ մատին չեն տա նրանց համար:

 

Արմեն Հովսեփյան