Երկրի վիճակը շատ ավելի լուրջ է, քան մեզ թվում է և այս լրջության մեջ ոչ թե ամենավատն արտագաղթն է, այլ այն, որ ոչ մի տեղ ապագայի հանդեպ հավատ չկա: Ես շփվում եմ ամեն օր մարդկանց հետ, տարբեր տեղերում և տարբեր սոցիալական դիրքի, ամենուր հիասթափություն և գաղջ մթնոլորտ է:

 

Լավատես մարդ լինելով հանդերձ ես զգում եմ, որ լավատեսությունս գնալով նվազում է և այս ամենի համար մեղավոր ենք մենք բոլորս, ՀՀ ի գիտակից բոլոր քաղաքացիներս, մեկն ավելի մեղավոր չի քան մյուսը, բոլորս հավասար ենք մեղավոր: Մեր պապերի հիշատակի առաջ բոլորս էլ պետք է գլուխներս կախ կանգնենք, ամոթ մեզ:

 

Զոհրապ Եգանյան