Ես չեմ հասկանում' էլ ի՞նչ պետք ա անի մեր Մշակույթի նախարարությունը, որ էդ կնոջն ու իրա թայֆին տեղափոխեն մեկ այլ աշխատանքի, ասենք, օրինակ, էլեկտրիկություն անելու: Հա, լուրջ. հիմա շատ դժվար ա լավ էլեկտրիկ գտնելը, սեփական փորձից եմ ասում: Իսկ փակ փարթիների համար կարելի ա հենց նախարարության շենքը տրամադրել, տրամադրողներն էլ թող մատուցող աշխատեն փարթիի ժամանակ: Մի քիչ գաղջ եմ գրել, բայց դե իսկականից արդեն համը հանում են, էլ չեմ ասում, որ բարդ տեքստերը իրանց դեպքում հաստատ տեղ չեն հասնի:
Ուշքի եկեք, կոլխոզնիկներ ու կոլխոզնիցաներ:
Մհեր Խաչատրյան