Հունիսի 15-ին Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների, առավելագույն թվով քվեներ է ստացել իշխող «Վրացական երազանք» կոալիցիան: Սակայն մի շարք շրջաններում, ինչպես նաև 8 խոշոր քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թբիլիսիում վերջինիս չի հաջողվել հաղթահարել անհրաժեշտ 50%-անոց շեմը, ուստի նշված վայրերում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:
Հ.Գ. Փաստորեն իշխող կոալիցիան ձախողվում է ընտրություններում, այն է չի կարողանում առաջին փուլով ամրագրել իր հաջողությունը, թեև ընդհանուր առմամբ, հաղթանակը վերջինիս ձեռքում է:
Ալիկ Երոյանց