Պուտինը Ադրբեջանին պաշտոնապես հրավիրել է միանալ Եվրասիական միությանը, իսկ որտե՞ղ է լինելու ղարաբաղը.

 

Այս սենսացիոն լուրը հրապարակել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, եւ շատերն Ադրբեջանում սույն հանգամանքը բացատրում են նրանով, որ Պուտինը չի ուզել հրապարակել անձամբ իր առաջարկն Ալիեւին, որպեսզի նա հնարավորություն ունենա պատրաստել իր հասարակությանն այս խնդրի շուրջ:


Հիշեցնենք, որ մի քանի օր անց Ադրբեջանը կընդունի ռուսական բարձրաստիճան պատվիրակությունը՝ արտգործնախարար Լավրովի եւ ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ռոգոզինի գլխավորությումբ: Իսկ հունիսի վերջում չի բացառվում, որ Բաքու կժամանի ՌԴ պետդումայի նախագահ Նարիշկինը:
Եթե վերջինիս այցը ընթանալու է ԵԽԽՎ շրջանակներում, ապա Լավրովի եւ Ռոգոզինի այցը միջպետական բնույթ կունենա, որտեղ քննարկվելու են ռուս–ադրբեջանական հարաբերությունները ողջ սպեկտրով: Եվ այդ համատեքստում արդեն ադրբեջանական քաղաքական եւ փորձագիտական դաշտը բաժանված է երկու մասի: Մի մասը կարծում է, որ Ադրբեջանը ոչ մի պարագայում չպետք է միանա նոր ռուսական միությանը, իսկ մուս մասն այն կարծիքին է, որ հարմար պահն է եկել ռուսների հետ սակարկել Ղարաբաղյան խնդիրը՝ միությանը անդամակցելու դիմաց:
Իսկ ոչ պաշտոնական մակարդակով տեսակետ կա, որ Լավրովը Բաքվում բաց հայտարարելու է այն մասին, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն այսպես կոչված՝ «գրավյալ տարածքներից», որի դիմաց Ադրբեջանը պետք է վերջ տա Հայաստանի տնտեսական շրջափակմանը:


Ըստ ադրբեջանական որոշ փորձագետների՝ Լավրովն այս քայլով կարող է առաջ անցնել Ուորլիքից՝ փորձելով սիրաշահել ադրբեջանցիներին՝ Եվրասիական միությանը միանալու հարցում, սակայն ռուսական նախաձեռնողականությունը խափանելու համար շտապում են իրենց ակտիվ գործողություններով հանդես գալ ԱՄՆ եւ Եվրամիությունւը:


Այսօր Բաքվում է արդեն ՆԱՏՕ-ի պառլամետնական ասամբլեայի ներկայացուցիչը:
Մոտ օրերս սկսվելու է Ադրբեջանի եւ Եվրամիության ներկայացուցիչների ակտիվ բանակցությունները, որի արդյունքում եվրոպացիները հույս ունեն որպես այլընտրանք ռուսական գազից ձեւավորել ադրբեջանական էներգետիկ միջանցք դեպի Եվրոպա:


Իր հերթին Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում են, որ ներկայիս ադրբեջանական եւ մնացորդային թուրքմենական գազի պաշարները բավարար չեն կոմպենսացնելու համար եվրոպական գազի պահանջները, քանզի եթե ներկայիս ռուսական գազը բավարարում է եվրոպացիների պահանջարկի 30 տոկոսոը, ապա ադրբեջանական եւ միջինասիական ողջ գազի պաշարները իրար հետ միասին կբավարարեն եվրոպացիների ընդամենը 6 տոկոսին:
Ըստ ամերիկյան փորձագետբների, այս խնդիրը հնարավոր է լուծել միայն այն դեպքում, եթե ադրբեջանական էներգետիկ միջանցքին միանա Իրանը եւ հենց այդ պատճառով է, որ Միացյալ նահանգներում առաջացել է ակտիվ շահագրգռվածություն վերականգնել Իրանի հետ ամբողջական հարաբերություննները:


Ի դեպ՝ նշենք, որ երկու օր անց առաջին անգամ վերջին երեսուն տարվա ընթացքում կսկսվեն ուղղակի բանակցություններ Միացյալ նահանգերի եւ Իրանի միջեւ՝ Իրաքում առաջացած նոր իրավիճակի վերաբերյալ:
Եւ շատերն այն համոզմունքն ունեն, որ այս պատմական հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա իրանամերիկյան հարաբերությունների բարելավման համար:


Սա իհարկե խնդրի մեկ այլ թեմա է, սակայն այսօր, ըստ արեւմտյան փորձագետների, Ադրբեջանի վրա ազդելու ավելի մեծ հնարավորություններ ունի Մոսկվան՝ հայտնի հանգամանքների պատճառով: Եւ այստեղ լուրջ մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է ընդհանուր հայտարարի գալ Մոսկվայի հետ Եվրասիական միությանը միանալու հարցում:
Հասկանալի է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեջ գլխավոր պրոբլեմը դա Ղարաբաղյան խնդիրն է, որի վերաբերյալ լուրջ կասկածներ ունեն իրար նկատամամբ եւ Բաքվում եւ Մոսկվայում: Սակայն Հայաստանի շեշտակի թուլացման արդյունքում պաշտոնական Երեւանը դադարել է լուրջ գործոն դառնալ Մոսկվա-Երեւան-Բաքու եռանկյունում եւ Լեռնային Ղարաբաղի գործոնն այդ իմաստով դարձել է բավականին փխրուն եւ շատ վերլուծաբաններ չեն բացառում, որ այն կարող է հենց այդ մանրադրամը դառնալ Մոսկվայի եւ Ադրբեջանի փոխհարաբերույթյուններում:


Շատ ադրբեջանական փորձագետներ նշում են, որ նախկինում Մոսկվան խորը իլյուզիաների մեջ էր գտնվում հայկական կողմից՝ մինչդեռ Սերժ Սարգսյանի 7 տարվա կառավարման արդյունքում այդ իլյուզինաերը հոդս ցնդեցին եւ մեկ առ մեկ նրանք նշում են այդ իլյուզիաները:

 

Իլյուզիա 1 . Հայաստանն ինքնաբավ կարող է դիմակայել ադրբեջանական աճող հզորությանը.

 

Շատերն, ըստ ադրբեջանցի վերլուծաբաբնների, համոզված էին, որ հայերը ռուսների աջակցությամբ կաորղ էին լրջորեն դիմակայել Ադրբեջանի աճող հզորությանը՝ մինչդեռ Սերժ Սարգսյանի կառավարումը ցույց տվեց, որ հայերն անընդունակ են ստեղծել ուժեղ պետություն եւ փորձում են ամբողջովին ապավինել Մոսկվայի վրա: Ադրբեջանական փորձագետները հղում են անում հատկապես այն ռուս փորձագետներին, ովքեր զարմացաց են, որ Հայաստանում տարածված է այն տեսակետը, որ Մոսկվան պարտավոր է հայերին պաշտպանել ոչ միայն Թուքիայից, այլեւ Ադրբեջանից:


Ռուս փորձագետները նշում են, որ նման տեսակետը նոր է ի հայտ եկել Հայաստանի հասարակական գիտակցության մեջ, քանզի ըստ նրանց Սերժ Սարգսյանի վարչակազմը ռազմական սպառզինություններում ամբողջովին պարտվել է եւ նույն ռուս փորձագետները նույն հռտորկան հարցադրումն են անում՝ իսկ ի՞նչ իմաստ ունի աջակցել եւ ռազմավարական հարաբերություններ հաստատել մի երկրի ժողովրդի հետ, ով անընդունակ է սեփական ուժով պաշտպանվել նույնիսկ Ադրբեջանից եւ իր բոլոր մեղքերի մեջ մեղադրում է իր ստրատեգիական ընկերոջը:

 

Իլյուզիա 2.

 

Ըստ ադրբեջանական փորձագետների, դա այն միֆն է, որ տարածված է ռուսական քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակներում, որ ռուս թուրքական բարդ հարաբերությունների պատճառով հայերը դատապարտված են մնալ Ռուսաստանի պատմական դաշնակիցը եւ երբեք ի վնաս Մոսկվայի չեն սիրաշահի Արեւմուտքի հետ, քանզի հենց Թուրքիան է Արեւմուտքի գլխավոր օպերատորն այս տարածաշրջանում, որի հետ էլ հենց Հայաստաննն ունի բավական լարված եւ բարդ հարաբերությունններ:


Ըստ ադրբեջանական փորձագետների ռուսները ապշած էին Սերժ Սարգսյանի կողմից վարվող եւ երեք տարի շարունակվող այսպես կոչվող՝ Եվրասոցիացիայի շուրջ բանակցություններով:
Փաստացի, ըստ ադրբեջանցիների, Ռուսաստանի փորձագիտական եւ քաղաքական վերնախավում ամբողջովին փլվեց դաշնակից հայերի միֆը եւ որի արդյուքնում այդ երկրում իշխում է այսպես կոչված՝ հավասարակշռված եւ պրոգմատիկ քաղաքականություն վարելու գաղափարը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Իսկ եթե դրան ավելացնենք օրեցօր աճող Ադրբեջանի հզորությունը եւ նույնպես օրեցօր թուլացող Հայաստանի գործոնը, ապա ըստ նույն ադրբեջանցիների՝ մոտ չէ այն պատմական պահը, երբ ռուսական փորձագիտական եւ քաղաքագիտաան շրջակնակները պատմական որոշում կկայացնեն՝ արտահայտելով իրենց նոր դիրքորոշումը Բաքվի եւ Երեւանի նկատմամբ: Եւ նույն ադրբեջանական փորձագետները հատուկ շեշտում են այն հանգամանքը, որ հենց Սերժ Սարգսյանի ժամանակ է, որ հայերը բացեցին իր իրական դեմքը: Եւ փաստացի հսկայաական օգուտ տվեցին Ադրբեջանին՝ փոխելու ռուսական մտածողության տրենդը Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ:

 

 

Արտակ Հակոբյան