Էս Կիսելյովի տաքսու պատմությունը լսելիս հիշեցի, թե ինչպես մի անգամ Նյու Յորքում տաքսի նստեցինք, ասացինք հյուրանոցի անունը: Քշում է ու անհանգիստ է, զգում եմ, որ տեղը չգիտի: Ես էլ չգիտեմ, որովհետեւ Նյու Յորքում առաջին անգամ եմ: Անգլերեն ասում եմ՝ Հեսա, էստեղ կրպակ կա, վաճառողից ճանապարհը հարցրու... Ձայն չի հանում, շարունակում է անհանգիստ քշել: Քիչ հետո ասում եմ՝ Հեսա, այստեղ բենզալցակայան կա՝ հարցրու... Էլի արձագանք չկա: Ոստիկան տեսա, ասում եմ՝ Գոնե ոստիկանից հարցրու: Ձայն չհանեց, գնաց, գնաց, մի ուրիշ տաքսի հանդիպեց, իջավ, վարորդի հետ իսպաներեն խոսեց, հանգստացավ, ժպտաց ու բռնեց ճիշտ ճանապարհը... Նոր հասկացա՝ այս մարդը ԱՆԳԼԵՐԵՆ չգիտի... Իր նման իսպանախոս վարորդ էր ման գալիս, որ հարցներ... Կիսելյովը երեւի այդ վարորդից գոհ կմնար՝ օտար լեզու գիտեր...

 

 

Արմեն Դուլյան