Հայկը կրկնել է Շանթին եւ մյուս մեկ ու կես տասնյակ քաղբանտարկյալներին: Իզուր չի ընտրել օրը, ժամը եւ վայրը:
Նրա արարքում ես տեսնում եմ ի պաշտպանություն նոյեմբերի 5-ին կալանավորված նղաներին սատարելու քայլ: Նրան ես երբեք չեմ կարող համեմատել հարսնաքարում կատարվածի, լիսկայի մարդասպան թուլի, վերնիսաժում զենք կիրառած հաբրգածների հետ:
Հայկի արարքը ընդամենը ակցիա ա եւ ոչ ավելին: Հակառակ դեպքում տեղը, վայրը կամ զենքի տեսակը այլ կլիներ: Մեզ վրա՝ այս մարդասպան իշխանությունները կրակել են, առնավազն 10 անմեղ զոհ ենք ունեցել 2008 թ-ի մարտի մեկին: Թող դա բացահայտեն է...
....կարող է կարծիք ստեղծվել, թե ես կողմ եմ զենքով հարցեր լուծելուն: ՈՉ: Այդպես չէ:
Միեւնույն ժամանակ անկեղծորեն ցավում եմ Հայկի պես երիտասարդի համար, չբացառելով, որ ինչ որ մի օր կարող է միակ քայլը այս մարդասպանների դեմ հենց զենքը լինել:
հ.գ. ես անձնապես շատ լավ եմ ճանաչում Հայկին:
Ազատություն Հայաստանին
Տիգրան Առաքելյան