Շանթի շուրջը էլի ֆեյսբուքային փոթորիկ ա: Շանթահարվածներից մեկը դատարանի առաջ կրակել ու վնասել ա ոստիկանների: Զարմանալի չի՝ հեռու չի դրանցից: Զարմանալին ֆեյսբուքահայության վերաբերմունքն ա՝ կրակել ա, էլի, հո իսկական զենք չէր, շարիկ էր, էլի… Ինչո՞վ կրակեն՝ տանկո՞վ, պուշկո՞վ, ատոմային ռումբ քցե՞ն, որ լրջանաք, այ ծանծաղներ: Շարիկ էր, էլի… Անեծք չեմ անում, բայց էդ ասողն ընդեղ ըլներ ու շարիկը տար աչք-մաչք թափեր, էլի է՞ր ասելու, թե պահանջելու էր գնդակահարել, իրա աչքն ա, չէ՞…
Ժողովուրդ, որոշ շարիկամիտներ ոստիկանության հանդուրժողականությունը ոնց որ սխալ հասկացան: Էդ էն չի, որ՝ ինչ ուզեմ՝ կանեմ, էն ա, որ ինչ ուզեմ կանեմ՝ օրենքի սահմանում: Ձեր սիրած Արևմուտքում էդ տեսակ շարիկավորի մեյիդը կփռեին առանց աչք թարթելու, հետո էլ ձեր ասած խաղալիքը կառնեին ձեռից ու կշարիկեին…
Ասեցի՝ զարմանալին ոմանց շարիկամտությունն ա, բայց պարզվում ա ավելի զարմանալին կա: Շանթի ազգի հերոս տղու գլխավորությամբ մի խումբ էլ հույ-բույ ա անում, թե /պինդ բռնվեք՛ կրակողը վայ թե սադրիչ ա եղել …
Տղերք, խելք չունե՞ք, թե՞ խիղճ, թե՝ էրկուսը միասին: Բույսը որ բույս ա՝ բանականություն ունի, դուք էդ ինչ ֆրուկտ եք, որ հա՜ զարմացնում եք մարդկանց:
Մի զարմանալու բան էլ ասե՞մ. Շանթի դատին հույժ մասնակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, դուրսն էլ սրտաճմլիկ խոսքեր էին ասում հայտնի դեմքեր… Լա՛վ, համարենք հետաքրքրասիրության զուգադիպություն, բայց մի քիչ որ խորանանք՝ կարող ա՞ սրանք էլ են ոստիկանության սադրիչ տղերքից…
Մի խոսքով, փետերով հեղափոխությունը տեսանք, օրը ցերեկով ոստիկանների վրա կրակելը տեսանք, ցնդաբանությունը լսեցինք, սպասենք մյուս սերիաներին: Բայց մինչև էդ, մի բան էլ ես ասեմ. Ոստիկանական չգրված օրենք կա աշխարհում՝ ոստիկանի վրա կրակողին ներում չի լինում: Սա՝ էնպես, մտածելու համար, մտածելու գործիք ունեցողներին…
Աշոտ Վիրաբյան