Այն, որ Հայաստան պետության կյանքում կա ռուսական ներկայացվածություն դա իրողություն է, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Կգա ինչ-որ ժամանակ, որ այլ իրականություն կունենանք, ուղղակի հիմա այդ այլ իրականությունը ընտրելու գինը մենք նույնքան օբյեկտիվ պատճառներով չենք կարող վճարել, մյուս կողմից էլ հիմա դրա կարիքը ամենևին էլ չունենք:

 

Բայց սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ Կիսելյովի նման տապոռ պրոպագանդիստների ( էս բառի մեջ մի երկու տառ փոխելը էս դեպքում տեղին է) հարցը չպետք է լուծել , իսկ ամենակարևորը պետք է համապատասխան մշակման ենթարկել նրա ցնդած գաղափարների հայաստանյան որոշ կուռատորների:

Հայ ազգի ճնշող մեծամասնությունը երբեք կրթվածության հետ խնդիր չի ունեցել, պետք եղած դեպքում էլ 8 լեզվի կարող ենք տիրապետել, իսկ մեր անվտանգության երաշխիքը եղել և մնում է հայոց լեզուն:

 

 

Կնյազ Սարոյան