Հհկական «ազգընտիրները» ցանկություն են հայտնել մասնակցելու ՆԱՏՕ-ի 2014թ. Բաքվում կայանալիք «Rose Road» սեմինարին, իսկ հաջորդ տարի էլ այն կազմակերպել Երևանում, ինչի համար պաշտոնական հայտ են ներկայացրել կազմակերպության քարտուղարություն: Պաշտոնական այս լուրը կարդալով զարմացա՝ սրանք երևի նենց մի «պեռեռիվ» են արել, որ արդեն չեն հասկանում թե ինչ են անում (կամ ցանկանում անել): Երևի չեն ընկալում, որ մտնելով եվրասիական միություն, իրենք պետք է ընդմիշտ մոռանան այդ միության նախաձեռնող պետության թիվ մեկ թշնամի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի տեղն ընդհանրապես, ուր մնաց թե սեմինար կազմակերպեն Երևանում: Ես, օրինակ, կցանկանայի, որ սրանց հայտն ընդունվեր, որպեսզի տեսնեի, թե դրա տակից ոնց էին դուրս գալու՝ երբ «հյուսիսային պապան» ամենաանհարմար պահի արգելեր այդ սեմինարի կազմակերպումը: Գոնե մի քիչ կծիծաղեի...

 

 

Վախթանգ Սիրադեղյան