Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դեմ մահափորձը հուշում է այն մասին, որ թուրք վարչապետի քաղաքական հակառակորդները դեռ <զգուշացնելու> փուլում են և դեռևս վարչապետին <մեսիջներ> են ուղարկում: Այս դեպքը էլ ավելի տագնապալի կդարձնի Թուրքիայի վարչապետի առանց այդ էլ ծանր հոգեբանական վիճակը, երբ ամեն պահ սպասվում է, որ գահընկեց կանեն իրեն... Դրանից առաջ էլ որպես նախազգուշացում դիտվում էին Էրդողանի զրույցների գաղտնալսումը և համացանցում տեղադրելը... Սա նշան է այն բանի, որ Էրդողան-Գյուլեն հակամարտությունը ավելի է շիկացել և վերջին ժամանակվա իրավիճակային հանգստությունը խաբուսիկ բնույթ էր կրում...
Մուշեղ Խուդավերդյան