Ո՞վ ես դու' լավատես, ստեղծագործ անձնավորություն, անկախ և խելացի՞, թե՞ պարզ և ոչ պահանջկոտ: Լրացրու՛ թեստը և կճանաչես քեզ այնպիսին, ինչպիսին իրականում ես: 


1.Պայուսակներից ո՞րն է ամենասիրելիդ.

ա. ուսապարկ

բ. ձեռքի «բացառիկ» աշխատանքը

գ. գործնական պայուսակը

դ. շոփինգի համար նախատեսված պայուսակը:

 

2.Ինչպիսի՞ կոշիկներ ես նախընտրում երեկույթի գնալիս.

ա. սպորտային

բ.ամենօրյա

գ.գլամուրային բոկոտիկներ

դ. դասական

 

3. Ի՞նչ ժամացույց ես կապում.

ա. փոքրիկ համակարգիչ հիշեցնող

բ. «երջանիկ»' առանց սլաքների

գ. թանկարժեք քարերով և զարդերով

դ. պարզ, առանց «քարակույտերի»

 

4. Ի՞նչ ուտել.

ա. համբուրգեր

բ. տորթ, կարկանդակ

գ. մրգեր

դ. չորաբլիթ:

 

5. Ի՞նչ տեսք ունի սիրածդ բաժակը

ա. ինպտես սուրճի հայտնի գովազդում

բ. «ֆոլկ»-ի ոճի նկարով

գ. նրբագեղ և կանացի

դ. պարզապես բաժակ

 

6. Ի՞նչ կա պայուսակումդ.

ա. վեպ սիրո մասին

բ. սիրելի խաղալիք

գ. նվագարկիչ

դ. թելած ասեղ

 

 

Պատասխանները

 

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Ա» ՏԱՐԲԵՐԱԿԸ


Միջոցառումների սիրահար ես, հումորի զգացումով, թաց տեղը պառկողը չես: Երբեք չես նեղվի Բակունց չկարդալու համար, սակայն երբեք բաց չես թողնի նորաձև համարվող որևէ ֆիլմի պրիմիերան: Սիրում ես հաճույքով նվեր ստանալոչ թե վարդեր, այլ երիցուկներ: Հեշտությամբ ներում եսմանր-մունր սխալները, բայց ոչ խոշորները: Ակտիվ ես, նախաձեռնող, սիրում ես «պոպսա» և կյանքը ընդհանրապես:

 

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Բ» ՏԱՐԲԵՐԱԿԸ


Ռոմանտիկ «թագուհի» ես. կարող ես սիրահարվել դերասանի կամ խենթ փանքի, եթե նա քեզ ասպետ թվա: Փոփոխական ես ճաշակի, զգացմունքներիև ցանկությունների հարցում: Մշտապես փնտրում ես ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, բայց հազվադեպ ես գտնում: Վատ ես գլուխ հանում մարդկանցիցև տառապում ես մանկամտությունից: Վստահելի ես, լացկան, հակված ես ուրիշների սխալներն ուռճացնելուն և սեփականները չնկատելուն: Երբեմն չափիցավելի բարի ես, և ընդհանրապես, ստեղծագործ անձնավորություն ես:

 

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Գ» ՏԱՐԲԵՐԱԿԸ


Անկախ ես և խելացի: Սովոր ես ամեն ինչինմ հասնել ինքնուրույն: Սիրում ես միշտ ինչ-որ բան սովորել, հեշտությամբ հաղթահարում ես դժվարությունները, հա-մարժեք ես արձագանքում ամեն հարցի: Վարում ես առողջ ապրելակերպ , սիրում ես տպավորություն գործել շրջապատի վրա ոչ թե խելքով, այլ արտաքինով:Քեզ վրա կարելի է հույս դնել: Դրական մարդ ես:

 

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Դ» ՏԱՐԲԵՐԱԿԸ


Երբեմն եղունգներդ թաքցնում ես սեղանի տակ, քանի որ դրանց լաքը փոքր-ինչ անցել է: Նախընտրում ես ոչնչի մասին հատուկ չերազել, այլ ապրել' «ինչպես կստացվի»: Փոխարենը խնդիրներ առանձնապես չես նկատում: Հավասարակշռված ես, պնդաճակատ, տանել չես կարողանում դժվարությունները և աշխատում եսքեզ համար խնդիրներ չստեղծել: Երբեմն չար ես և նախանձ: Հաճախ էլ պարզ ես և առանձնապես պահանջկոտ չես: