Ռուսաստանաբնակ հայ գործարար Սերգեյ Համբարձումյանն, ով «Մանարխ» ընկերության սեփականատերն է, այսօր Երևանում մասնակցեց գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը, որտեղ գործարարը ներդրեց 5 մլն դոլար:
Սա շատ ողջունելի և հայրենանվեր քայլ է, և ամեն անգամ, երբ դրսում հարստացած մեր հայրենակիցները ներդրումներ են անում Հայաստանում, ես անկեղծ ուրախանում և հպարտանում եմ. նամանավանդ, որ Սերգեյ Համաբարձումյանը նաև իմ համերկրացին է՝ սյունեցի է: Դպրոցը կրելու է օլիմպիական եռակիակի չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինայի անունը, ով ևս մասնակցում էր այսօրվա միջոցառմանը:
Հ.Գ. Սա շատ լավ առիթ է հակառուսական հիստերիա բարձրացնողների համար, քանզի Երևանում բացվում է դպրոց, և այն անվանվում է Ռուսաստանի պատգամավորի, Ռուսաստանի օլիմպիական չեմպիոնի անունով: Եվ ինչն է շատ հետաքրքիր՝ ռուս պատգամավորը կարող է Հայաստանում իր անունով դպրոց ունենալ, իսկ ազգությամբ հայ պետական գործիչ Անաստաս Միկոյանն իր արձանը չի կարող ունենալ իր հայրենիքում:
Մենուա Հարությունյան