Ապշել կարելի է.....

Ինչու՞ եք իրար կյանք թունավորում:

Մեկը մի անհայտ ծագման ու անհեթեթ մտքեր արտահայտող հղում է դնում, որ ապացուցի, թե Ռուսաստանը մեր միակ բարեկամն է, Մաքսային Միությունն էլ՝ Հայաստանի համար դրախտ է լինելու....

Մեկ ուրիշը էլ նույն որակի մի այլ հղում է տեղադրում, որպեսզի հիմնավորի, թե Ռուսաստանը քըխ է և Հայաստանի ապագան Եվրոպայի հետ մերձեցումն է....

Ախր ինչու՞ եք երկուսդ էլ մոռանում, որ դրանցից ոչ մեկը երբեք մեր նկատմամբ ընդգծված բարեկամական քայլ չի արել: Ախր ինչու՞ եք մոռանում, որ երկուսի ձեռքերն էլ թաթախված են Եղեռնի անմեղ զոհերի արյան մեջ...

Ախր մինչև ե՞րբ պիտի վիզներս ծուռ օտարի թրի շեղբին նայելով ապրենք...

Դրանցից ոչ մեկը ձեր երեխային հաց չի տալու, դրանցից ոչ մեկը ձեր երեխայի անվտանգությունը չի ապահովելու: Վաղը դուք երկուսով եք հայտնվելու նույն խրամատում, որ կռվեք թշնամու դեմ...

Ախր ե՞րբ պիտի հասկանանք, որ այս անբարո աշխարհում մեր միակ բարեկամը մեր ՄԵՆՔ-ն է ու մեր ԱՍՏՎԱԾԸ:

 

 

 

Համլետ Մարտիրոսյան