Հայտնի դարձավ, որ Վարշավայում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նոր օլգարխիկ նախագահ Պորոշենկոյի հանդիպումը, որը տևել է... կես ժամ: Հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում խաղաղության հաստատման վերաբերյալ հարցեր:


Զավեշտալի է, այդ ո՞նց կարելի է նման ծավալուն հարցը և դրան առնչվող բազամաթիվ այլ ենթահարցեր քննարկել կես ժամում: Սա ավելի շուտ հավատարիմ վասսալի ու ամենակարող տիրոջ հանդիպում է, որը կոչված էր միայն մեկ բան ընդգծելու. ԱՄՆ-ը Պորոշենկոյի տերն է ու ինչ անի պորոշենկոն՝ ԱՄՆ-ի քովի տակ է անում: Հետաքրքիր է, Մայդանում սրա համա՞ր էին պայքարում ու արյուն թափվում...


Մյուս կողմից էլ Ռուսաստանն է ավելի ու ավելի նախապատրաստում իր հանրությանը՝ մոտալուտ ռազմական ռերխուժմանը: Կարծես թե հաշվի են առնվել Օգոստոսյան պատերազմի բոլոր բացերը ու մինչ բուն գործողություններին անցնելը, ռուսաստանը ինտենսիվ տեղեկատվական «հրետակոծություն» է անում՝ առաջին հերթին իր լսարանին, որովհետև ռուսների մեծամասնությունը թեև համարում է Կիրևի նոր իշխանություններին ֆաշիստական ու նացիստական, բայց այդ մեծամասնության մեծամասնությունը դեռ հոգեբանորեն պատրաստ չէր մարսելու այն միտքը, որ Ռուսաստանը կարող է զորք մտցնել եղբայրական երկիր ու առավել ևս՝ պատրաստ չէր, որ զորքերին առնվազն ոչ ամենուրեք են դիմավորելու, որպես ազատարար: Այդ իսկ պատճառով, վերջին մի քանի շաբաթը ռուսական քարոզչամեքենան ձեռնամուխ էր եղել հանրային գիտակցության մեջ հստակ թշնամու մոդել կերտելուն, ընդ որում, այդ թշնամին ոչ միայն չինովնիկի ու սլավոնական համերաշխությունը դավաճանող բանդերականի տեսք ունի, այլ ավելի կոնկրետացված ու Ուկրաինայի սեգմենտավորված հասարակության մի հատվածի վրա է պրոյեկտվել:


Կարծում եմ, զորքերը կմտնեն Ուկրաինա առաջիկա օրերին, առավել ևս, որ ամերիկացիք կարծես իրենք են անցնում այն կարմմիր գիծը, որ դեռևս պահպանում էր ուժերի բալանսը՝ աշխարհաքաղաքական բեմում ու հարգելով այդ բալանսը՝ ռուսները զորք չէին մտցնում: Բանն այն է, որ երեկ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի տարածում նոր զորամաս է ստեղծվելու, որտեղ համատեղ ծառայություն են անցնելու ուկրաիանական, ամերիկյան, լեհական ու լատվիական զինծառայողները, իսկ սա այն հստակ սահմանն է, որը անցնել պետք չէր: Ի վերջո, Ռուսաստանի ողջ կռիվը նրա համար էր, որ Ուկրաիանան եթե չի էլ միանում ՄՄ-ին, ուրեմն չպետք է միանա ոչ մի բլոկի, առավել ևս՝ ռազմական ու հիմա այդ պարիտետն այլևս չկա:


Դե ի՞նչ արած, ամեն ժողովուրդ ունի այն իշխանությունները ու այն բախտը, որին այդ ժողովուրդը արժանի է, իսկ վերջին 6-7 ամիսը հստակորեն ցույց տվեցին, որ Ուկրաիանան արժանի չէ միացյալ, ինքնիշխան, ժողովրդավար ու արդարամիտ իշխանություններով պպետություն լինելուն: Այն կլինի օկուպացված ու նսեմացված երկիր և ողջ հարցը նրանում է, թե Ռուսաստանն ու Ամերիկան ոնց կբաժանեն իրար մեջ Եվրոպայի երբեմնի ամենամեծ պետությունը:

 

 


Գեղամ Ասլամազյան