«Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 60 վարորդի մեքենա տեղափոխվել է պլաշադկա' վարորդների ոչ սթափ լինելու համար»:
Չեմ ջոգում մարդիկ մազոխիստ են՞՞ Ոնց կարաս խմես ու նստեղ ավտոյի ղեկին, եթե ամեն օր տեսնում եմ' ոնց են այս կամ այն դժբախտ պատահարներով ավտովթարներ լինում հենց այ էտ խմածության պատճառով:
Ես մինչ օրս չեմ հասկացել խմած ավտո քշելու կայիֆը՞՞ Չեմ ջոգում' որնա ադրենալինը՞՞ Ավելի քան վստահ եմ, որ եթե խմած տասքսիով տուն գնաս հաստատ ավելի էժան քո վրա կնստի, քան ավտոյով:
Ես առաջարկում եմ բոլոր խմած վարորդների համար «պատիժ». «Նստեցնում եք մի փակ դահլիճում բոլորին ու 5 ժամ միացնում եք Շամշյանի' խմածության պատճառով ավտովթարների մասին տեսանյութերը ու նկարները»:
Ինձ թվում է միգուցե դրանից հետո մարդիկ հասկանան, որ խմած քշելը դա վտանգավոր է ու հակացուցված:
Լավ ասենք միլիցեքն էլ չնկատեցին, որ խմած ես ու պլստացիր, բա մի վայրկյան չեք մտածում ձեր կյանքի մասին ու նաև ձեր ուղեևորների հանդեպ ունեցած պատասխանատվության համար:
Ինչ եմ ուզում ասեմ. «Հարգելի խմած վարորդներ ղեկին նստելուց առաջ հիշեք, որ ձեր ու ուղևորի կյանքը վտանգի եք ենթարկում»:
Անկախ Հայաստան