Ադրբեջանական լրատվամիջոցները ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանի սպանության մասին նյութ են տարածում, որտեղ կիրառում են ղարաբաղա-ադրբեջանական և քարոզչական խայծերը, մեր լրատվամիջոցներն էլ նույն կերպ ընդօրինակում են: Նախ, ղարաբաղա-ադրբեջանական սահման է, ոչ թե շփման գիծ, սա պետք է վերջապես հասկանալ, որովհետև սահմանը պետության չափորոշիչ է, ճիշտ է՝ այն ճշգրտված չէ, սակայն դրանով չի դադարում սահման լինելուց, որտեղ տարածվում է ԼՂՀ սուվերեն իշխանությունը, որն ամրագրված է նաև վերջինիս սահմանադրությամբ: Իսկ առավել վտանգավոր է եզրը, որն ունի քարոզչական երկու էֆեկտ.
1. քաղաքացիական պատերազմ հիշեցնող մանիպուլյատիվ ձևակերպում է, երբ միևնույն պետության մեջ առաջացել է այլ ուժի կամ ուժերի կողմից վերահսկվող տարածք, որոնք էլ հակամարտության մեջ են մտել կենտրոնական ուժերի հետ,
2. եզրը չի ներառում պետական կառավարման մարմնի հատկանիշները: ԼՂՀ-ի սահմանները հսկում է ԼՂՀ Պաշտպանության բանակը, այն բանակ է իր բոլոր ատրիբուտներով՝ կառուցվածքով, հրամանատարական-կառավարման ինստիտուտներով, պետական կառավարման բոլոր հատկանիշներով, կազմակերպվածությամբ և այլ հատկանիշներով: արտահայտությունը լիովին տեղավորվում է Ադրբեջանի կողմից մշակված, և այլ մետաֆորաների տիրույթում:
Արման Սահակյան