Նախ փորձենք հասկանալ. Նազարբաեւի հայտարարությունը պլանավորված-պայմանվորված էր, թե անսպասելի հնչեց:
ա/.Իհարկե, հաշվի առնելով Բատկայի եւ Սուլթանի' Նոր, ընդհանուր վերաբերմունքը Եվրասիական միությանը, կարելի է նաեւ պնդել, որ դա Եվրասիական միությունը ոչ եւս անելու եւս մեկ խորդ էր' այն քաղաքականպես հողանցման ենթարկած Նազարբաեւի կողմից:
բ/.Բայց իրականում կարծում ենք, որ դա Պուտին-Նոր Սուլթան պասաժ էր' Ալիեւի նավթային սեղանին, որպեսզի վերջինիս ամբողջովին չնետվի արեւմուտքի գիրկը, որտեղից մի կերպ են պոկել:
գ/.Եւ այնուհանդերձ, ճշմարտությունը հետեւյալն է:
Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ մաքսային կետ չի դրվի:
Հարցը, կհետաձգվի:
Մինչեւ կորոշվի Դոնեցկի, Աբխազիայի, ինչու' ոչ Օսիայի /չնայած ասում են' էս մեկն ուղղակի անհնար կլինի/' Եվրասիական խոռճոկելու հարցը:
Հ.Գ. Շան գլուխը թաղված է այլ տեղում.
- Հայաստանյան կողմին ռուսաստանյան եւ ղազախական կողմը փաստի, առավել ստույգ' անակնկալի առաջ կանգնեցրեց' նման հայտարարություն անելով:
Ինչու լռեց Սերժ Սարգյսյանը:
Նա նախատեսել էր նման բան?: Այո;
Հ.Գ. Ի դեպ. եթե կարելի է' ես վաղեմությունը կորցրած մի ինֆորմացիա ինձ թույլ տամ հրապարակել:
Սեպտեմբերի երեքից' ՄՄ-ին անդամակցելու հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի մոտ հանդիպում եղավ' լրագրող-վերլուծաբանների հետ, ինքս ուղղեցի Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ մաքսային կետ դրվելու հարցը:
Հիշեցնեմ' անցած սեպտեմբերին էր դա:
Պատասխանը հետեւյալն էր.
-Նազարբաեւն Ալիեւի խնդրանքով այդ հարցը միշտ կբարձրացնի, բայց դուք ժամանակի ընթացքում կտեսնեք, կհամոզվեք, որ դա այդպես չէ:
Կարմեն Դավթյան