Բոլորը շնորհավորում են, հիշում ու պատվում են Առաջին Հանրապետության հիմնադիրներին, բայց ոչ ոք չի հիշում, որ այդ հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի տունը, փոխանակ որպես մշակութային արժեք պահպանելու, այսօր ուղղակի աղբանոցի է վերածվել, 2 կիսախարխուլ պատերն են մնացել ու մի հուշատախտակ, որ այդտեղ ապրել է Արամ Մանուկյանը: Եվ վերջ: Մեկ տարուց երևի այդ 2 պատն էլ կփլվեի ու ընդմիշտ կմոռացվի:


Առաջին Հանրապետության Խորհրդարանի շենքի բախտը մի փոքր բերել է. այն այժմ Տաշիր Պիցցայի է վերածվել՝ Հանրապետության փողոց, 37 շենք հասցեի տակ: Չնայած պահպանել է արտաքին տեսքը, բայց միայն դա: Ոչ մի բան այնտեղ չի հուշում այն մասին, որ դա պատմամաշակությանի արժեք ներկայացնող շինություն է:


Չգիտեմ էլ, տոնի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպվելու՞ են այսօր, թե՞ ոչ, բայց ավելի լավ կլիներ, որ չկազմակերպվեին: Առաջին Հանրապետության հիմնադիրները հաստատ սրա մասին չեն երազել, ու հիմա, ձեր կողմից նրանց մեծարելով, ևս մեկ անգամ ապականում եք Պետության, Հայրենիքի ու Հայաստանի Հանրապետության գաղափարները: Դուք միջոցառումներ չեք կազմակեպրում, որովհետև հիշում եք, դուք միջոցառում եք կազմակերպում, որ հերթական անգամ բյուջեի ծախս ցույց տաք ու մի քանի կտոր նեխած վարդեր ու տորթ բաժանեք: Ու թքած, թե 1918 թ.-ին, Հայաստանի առաջին Ներքին գործերի նախարարը չի մահացել է բծավոր տիֆից, իսկ մյուսները սոված փորով ու ծակ վերարկուներով էին ման գալիս: Նրանք հավատում էի Հայրենիքի գաղափարին, դուք՝ ոչ:

 

 


Արամ Գևորգյան