Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «բարենպաստ պայմաններ են ստեղծվել Ղարաբաղյան հիմնահարցի լուծման համար»... բայց թե կոնկրետ ինչ պայմաններ են ստեղծվել, դա չի նշվում... Երևի թուրք արտգործնախարարը տեղյակ չէ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում գրանցված միջադեպերից, Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ մեղմ ասած անհարգալից վերաբերմունքից և վերջապես մեկը չկա, որ հուշի թուրք արտգործնախարարին, որ ավելի լավ է նախ գնան ու իրենց կոնֆլիկտները լուծեն, քանզի հենց իրենք են օկուպացրել Հյուսիսային Կիպրոսի տարածքը ու նոր միայն խոսեն մյուս երկրների կոնֆլիկտների վերաբերյալ...
Մուշեղ Խուդավերդյան