Հայաստանից արտահանվող ապրանքների ճնշող մեծամասնությունը Ռուսաստան է հասնում Լարսի ճանապարհով, որի փլուզումը, փաստացի, կանգնեցրել է տեղական արտադրության արտահանումը Հայաստանից, ինչը միլիոնավոր դոլարների վնաս է հասցնում հայրենական արտադրությանը: Նման իրավիճակները բացառելու և տեղական արտադրողին նման վիճակներից զերծ պահելու համար' Հայաստանի կառավարությունը պարտավոր է այլընտրանքային ուղիներ փնտրել: Կարծում եմ ճիշտ կլինի, որ Հայաստանը հնարավորություն ունենա լաստանավերի միջոցով ևս բեռնափոխադրումներ իրականացնել, որից ժամանակին, ի դեպ, Հայաստանն օգտվում էր: Այ այստեղ է, որ հստակ երևում է' Թուրքիայի շրջափակումը ինչպիսի մեծ վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը, և Հայաստանը պետք է փորձի օր առաջ այդ խնդիրը լուծել: Առջևում Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցն է, ու Թուրքիային ներկայացվող պահանջների մեջ միջպետական սահմանը բացելու և Հայաստանի շրջափակումը վերացնելու պահանջը պետք է լինի առաջնահերթ:

 

 

Մենուա Հարությունյան