Գերմանիայի ֆինանսների նախարարն աշխատանքի է գնում այսպես:


Առանց թիկնազորի, առանց շքեղ մեքենայի, առանց ...մեր մոտ ամեն մի Ճ -կլասի քաղաքական, հասարակական, մշակութային, կրոնական գործիչ, պաշտոնյա, դրա օգնականը, խորհրդականը աշխատանքի են գնում <<պարտքով>>. վերցրած կամ ընկերներից <<Նվեր>> ստացած միլիոնավոր դոլարների հասնող զրահատեխնիկայով, ավտոմեքենաներով;
Ու սա մի երկրում, ուր աղբաններից մթերք են վերցնում մարդիկ, ինչպես սուպեր մարկետներից կարող են վերցնել հաբռգածները:


Շատ փող ունենալ, դեռ չի նշանակաում հանրային անձ լինել:
Հանրային անձը չքավորին իր աշխատասենյակից դուրս չի հանի, հանրային անձը գութ կունենա մարդու նկատմամբ, հանրային անձը հեռակա տղամարդ չի ձեւանա ու չի կոտրի այն թեւերը, որոնք ուսեր են դառել մեկ այլ անօգնականի համար:


Հանրային անձը մականունով եւ կատարած հանցագործության դաժանությամբ չի կարող հանրային դիտվել:Ու ընկալելի լինել հանրության կողմից:

 

Ռուզան Մինասյան