Իրեն հարգող մարդը պարտավոր է ընդդիմադիր լինել ցանկացած իշխանությանը:
ԵՎ սա բխում է իշխանության օբյեկտիվ բնույթից ու հատկություններից:
Իշխանությունը, լինելով պետության կառավարման մարմինը ներսում և ներկայցուցչական դեմքը դրսում, անկախ իր կազմավորման ձևերից լիարժեքորեն վերահսկելի չէ հանրության կողմից:
Ինչու՞
Որովհետև արտաքին հարաբերություններում պետությունն ինքնիշխան սուբյեկտ է և պետք է ամեն գնով /ներառյալ նաև գաղտնի միջոցները/ պաշտպանի իրեն:
Հենց այս պահանջի իրացման պրոցեսում իշխանությունը դուրս է գալիս իր հանրության վերահսկողության տակից՝ պատճառաբանելով, թե ժողովուրդ, ես ծանր գործերի մեջ եմ այլ պետությունների հետ ունեցած հարցերում: Խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, մի խանգարեք, համբերեք, որ ես հանկարծ պետությունը տանուլ չտամ հակառակորդներին:
Ու այստեղից էլ սկսվում են իշխանական անօրինականություննները ներսում, քամահրանքը շարքայինի հանդեպ ու ի վերջո նաև բեսպրեդելն ու ներքին այլանդակությունները:
Հետևաբար, գալով առաջին նախադասությանը, ազնվորեն նայիր քեզ, թե որ սրիկային ու իր մանկլավիկներին ինչքան ես հանդուրժել, զիջել, խաբնվել:
Արա Հարությունյան