ԱՍԵԼ ԵՄ ՈՒ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ
18 տարի առաջ մի հոդված եմ գրել ,,Ակտիվորեն պայքարենք հողմաղացների դեմ,, վերնագրով, որտեղ հիմնավորել եմ, որ իշխանությունների դեմ եվրոբոլշևիկյան պայքար-պայքարը մեզանում, մի շարք յուրահատուկ պատճառներով, ոչ միայն չի ստացվի, այլևս կործանարար է: Այս տարիների ընթացքում շատերդ համոզվեցիք դրանում: Բայց դեռ էլի կան շեփոր հնչեցնողներ:
Ասել եմ ու կրկնում եմ, ելքը այնպիսի մի Նպատակի գտնելու մեջ է, դեպի որը այս կամ այն չափով կնայեն ընդդիմությունը, իշխանությունները, ժողովուրդը և այս երեքը կոշտ հակադրության փոխարեն կամ զուգահետ այդ Նպատակի ներքո կունենան նաև համագործակցության եզրեր:
Ժանտախտային այս վիճակը պայմանավորված է հանրության մտածողությամբ, և նրանք, ովքեր ձգտում են երկիրը հանել այս վիճակից, պիտի հաշվի չնստեն հանրության կարծիքի հետ:
Քննելով մեր անցյալը, ճահիճ հաղթահարած այլ ժողովուրդների փորձը, իմ համար ուրվագծել եմ դեպի Ելք տանող ճանապարհ և համախոհներիս հետ գնում եմ դրանով: Ասել եմ ու կրկնում եմ՝ իմ համար միևնույն է եղել և միևնույնն է, թե ինչ կխոսան իմ մասին:
Պեպանյան Արծրուն