Որքան հիշում եմ՝ ամեն մի նոր վարչապետի և կամ սոցապնախարարի նշանակումից հետո դրանք խոստանում էին/են ավելի հասցեական դարձնել սոցիալական աջակցությունը: Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա սկզբում՝ այն ժամանակ, երբ ծագեց այդ աջակցությունը, երևի այն ընդհանրապես որևէ հասցեականություն չի ունեցել, և աջակցության գումարները շաղ են տրվել փողոցում՝ ում կհասնի նա էլ կվերցնի տարբերակով, և կամ էլ, եթե սկզբում եղել է որևէ հասցեականություն, ապա այս կառավարության օրոք վերւինս կվերածվի անզեն աչքով անտեսանելի կետի:

 

Վախթանգ Սիրադեղյան